Արցախցի 4 ամսական փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում․ ճանապարհի փակ լինելու պատճառով Երևան տեղափոխել չեն կարողանում
Գերծանրաբեռնված են աշխատում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման մանկաբուժական և ինտենսիվ թերապիայի ու վերակենդանացման բաժանմունքները։ Այդ մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է բուժմաիվորման գործադիր տնօրենը Կարեն Մելքումյանը։
Մելքումյանը նշել է, որ մանկաբուժական բաժանմունքում հիմնականում բրոնխոթոքային պաթոլոգիաներով հիվանդներ են, իսկ նորածնային և վերականեդամցման բաժանմունքի 12 երեխաների ճնշող մեծամասնության վիճակը կայուն ծանր է։
4 ամսական մի երեխայի վիճակ ծայրահեղ ծանր է։ Մելքումյանի խոսքով՝ նման ախտորոշմամբ փոքրիկների բուժօգնությունը մշտապես ՀՀ-ում է կազմակերպվել, այդուհանդերձ հայաստանյան գործընկերների հետ մշտապես կապի մեջ գտնվելով՝ տեղի բժիշկները փորձում են փրկել երեխայի կյանքը։ Ադրեբջացնիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու պատճառով փոքրիկին Երևան տեղափոխել չեն կարողանում։