Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է
Ադրբեջանի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Արցախում բուժոգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։
Արցախում հեմոդիալիզ ստացող մեկ հիվանդ մահացել է։ Ինչպես Արցախի հանրային հեռուստատեսությանը հայտնել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը, հիվանդը պետք է ստուգվեր այլ բժշկական հաստատությունում, քանի որ ուներ նաև այլ առողջական խնդիրներ, բայց ճանապարհի փակ լինելու պատճառով, չի հաջողվել։ Սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող մեկ հիվանդ Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է նախ Գորիս, ապա Երևանի համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ սրտի բարդ վիրահատություն պետք է կատարվի։
Հումանիտար աղետի հետևանքվ բուժօգնությունից զրկված են մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, որոնք կարիք ունեն վիրահատական միջամտությունների: