Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվելԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավորՄերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Եվրոպական ԿԲ-ն կրկին բարձրացրել է տոկոսադրույքներըՌուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելըԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառովԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվիԱրցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան«Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը․ ԳալստյանԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԴյուսելդորֆում ոստիկանությունը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ լայնածավալ գործողություն է իրականացնումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալումԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները քննարկել են ռիսկերի կառավարման համակարգի զարգացումըԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարքՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԱրամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»Ռուսական բանակը անօդաչուներով հարվածել է Պավլոգրադին․ 3 զոհ, առնվազն 34 վիրավոր. մանրամասներԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունըԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների. քաղաքապետի խոսնակՍարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը»ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ըAir Arabia-ն աստիճանաբար չեղարկում է հոկտեմբերին և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված չվերթներըՈւկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին 1 կմ-անոց գոտում հատուկ ռեժիմ է սահմանվելԹրամփը նշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետըՌուբինյանը ԱԳՄԱՆ-ից գործուղված Մխիթարյանին նշանակել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետՀայաստան կայցելի «Save Armenia» կազմակերպության բարձրաստիճան պատվիրակությունըՀայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունըԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԵԱՏՄ նիստին քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցերՊաշտոնական. Վանը նոր գլխավոր մարզիչ ունիԲախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարումՄանկավարժներն անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանըԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՀայ-լեհական համագործակցություն և «ԹՐԻՓՓ» նախագիծ․ քննարկումներ Ազգային ժողովումԻնչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումըՀրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը՝ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում. Ռուբեն Մելիքյանը փակագծեր է բացելԱլեն Սիմոնյանն ու Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինCOP17-ի անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը արդիականացվել է. Ռոմանոս ՊետրոսյանՊանդորայի արկղը բացված է. ՊեսկովԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել. Hetq.amՇուրջ 10 հազար մարդ շարունակում է հարկադիր պարապուրդում լինել. են հասցվում պետբյուջեին․ Տոնոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի չաշխատելու մասինՀայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. ՓաշինյանԱբովյանում մեքենան վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀամայնքային nստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապшրտված և հանցավnր հակումներ ունեցող 77 անձ (տեսանյութ)ՔԿՀ-ում գտնվող Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի. Պաշտպան
Տնտեսություն

Եթե էդ ասողը կարա գա ու եկամուտով քշի, թող գա քշի. գյուղապետն ամեն ինչի մեջ եկամուտ է փնտրում

Երևանից շուրջ 85 կմ հեռավորության վրա գտնվող Լուսաշող գյուղից մարդիկ Երևան չեն գալիս: Պատճառն այն է, որ Լուսաշողից Երևան երթուղի չի աշխատում: Ոչ էլ բարեկարգ ճանապարհ կա:

newspress.am-ի հետ զրույցում, բնակիչները նկատեցին, որ արդեն տևական ժամանակ է` խնդիրը կա:

«Կամ հասնում ենք հարևան գյուղ` էնտեղից ենք գնում, կամ էլ տաքսի ենք վարձում: Բայց ինչքա՞ն կարող ենք տաքսու փող տալ, թե գործով քաղաք ենք գնում» ,- ասաց գյուղացիներից մեկը՝ հավելելով, որ հատկապես բերքահավաքի սեզոնին իրենց ապրանքն իրացնելու խնդիր ունեն:

Գյուղացիների խոսքով, երբ այս մասին բարձրաձայնել են ու դիմել գյուղապետ Հարություն Հարությունյանին, նա ասել է, թե իրենք տրանսպորտի կարիք չունեն:

Newspress.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց. «Եթե էդ ասողը կարա գա ու եկամուտով քշի, թող մեքենան բերի դնի գծի մեջ ու քշի: Վարորդները շահույթ չեն ստանում, դրա համար էլ չեն քշում»,- ջղաձիգ տոնով ասաց գյուղապետը:

Նրա խոսքով, մինչև վերջին տարիները, գծի շահագործման համար հայտարարված մրցույթում շահած ընկերությունը որոշ ժամանակ փորձել է աշխատեցնել այն, սակայն քանի որ շահույթ չէր ստանում՝ հանել է իր տրանսպորտը: Գյուղապետն ասում է, թե խնդրին ոչ միայն մարզպետարանում, այլև տրանսպորտի և կապի նախարարությունում են տեղյակ, սակայն լուծում չեն տեսնում: Շահույթ չունեն՝ չեն քշում:

«Եթե շահավետ լիներ` մեկը չէ, մի քանիսը էդ բիզնեսի մեջ մտած կլինեին», -ասացգյուղապետը:

Սա այն դեպքում, երբ առողջական խնդիրներով անգամ գյուղի բակիչներն ստիպված են դուրս գալ համայնքից ու գնալ կամ հարևան գյուղեր, կամ էլ՝ մայրաքաղաք, քանի որ գյուղում նույնիսկ բուժամբուլատորիա չկա: Շտապ օգնության կանչերին էլ արձագանքում է Վեդին:

Գյուղապետն ասում է, թե դեռ չի եղել այնպես, որ նրանք չգան կանչին, սակայն հարկ է նկատել, որ Վեդիից մինչև Լուսաշող մոտ 30 կմ հեռավորություն է: Մի կողմից այս հեռավորության, մյուս կողմից էլ ճանապարհի անբարեկարգ վիճակի պատճառով շտապ օգնության մեքենան մեկ ժամից շուտ չի հասնում: Սա նշանակում է, որ հիվանդին առաջին բուժօգնությունը հասցվում է մեկ ժամից ոչ շուտ:

Հարություն Հարությունյանը նկատում է, որ կադրեր չունեն:

Ստացվում է` բուժքույր պահելու համար էլ շահույթ է հարկավոր. կադրերը գյուղում չեն մնում, քանի որ քիչ աշխատավարձ են խոստանում: