Շոյգուն և Լավրովը Մինսկում են
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Մինսկ։ Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, այստեղ կկայանան բանակցություններ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջև։
Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային ռազմական համագործակցության գծով օգնական Վալերի Ռեվենկոն սոցիալական ցանցերում հայտարարել է ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարի Մինսկ ժամանելու մասին։
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցություններին կմասնակցեն նաև Շոյգուն և նրա բելառուս գործընկեր Վիկտոր Խրենինը։
Բելառուսի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բանակցությունները նախ կանցկացվեն ընդլայնված կազմով՝ կառավարության անդամների, նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարության մասնակցությամբ։ Այնուհետև Պուտինն ու Լուկաշենկոն կզրուցեն դեմ առ դեմ, իսկ դրանից հետո սպասվում է հայտարարություն ու ասուլիս։ Բանակցությունների հիմնական հարցերը կլինեն անվտանգության խնդիրները, իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում, ինչպես նաև նոր մարտահրավերներին հնարավոր արձագանքները։