Իրանը կարող է միջուկային ռումբ ստեղծել, բայց չի անում դա. Խամենեիի խորհրդական
«Իրանն ունի միջուկային ռումբ արտադրելու հնարավորություն, բայց մենք չենք պատրաստվում արտադրել»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Քեմալ Խարազին Թեհրանի 3-րդ ֆորումում։
Նա նշել է, որ եթե Իրանը գնա միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, ապա տարածաշրջանի երկրները նույնպես կփորձեն արտադրել այդ զենքերը։