Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում անցնում է նոր մարտավարության
Ռուս զինվորականները ծրագրում են զանգվածային հետևակային հարձակումներ, որոնք նման են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հարձակման տակտիկային, The New York Times-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով, Ռուսաստանն արդեն հավաքագրել և պատրաստում է զինվորների, որոնք կարող են ներգրավվել հետևակային զանգվածային հարձակումների մեջ։ Պոդոլյակը սա անվանել է մի քանի հնարավոր սպառնալիքներից մեկը, որին Ուկրաինան կարող է սպասել Ռուսաստանից ձմռան ամիսներին։
«Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն հրաժարվում է ճանաչել մարտավարական արդեն իսկ տեղի ունեցած պարտությունները և կառչում է իրավիճակը հօգուտ իրենց փոխելու ցանկացած, նույնիսկ ամենապատրանքային շանսերից», - ասում է Պոդոլյակը։