Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան․ ՀՀ ԱՆ
Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո Առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն: