4-ամսական արցախցի փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում. շտապ պետք է Երևան տեղափոխել. News.am
Ստեփանակերտի «Արեւիկ» բուժմիավորումում գտնվող 4–ամսական երեխայի մոտ հայտնաբերվել է Վիսցերալ լեյշմանիոզ, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին NEWS.am-ին ասաց բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը։
Երեխայի ախտորոշումը տրվել է շաբաթ օրը, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Նախկինում նման ախտորոշումով երեխաները տեղափոխվել են Երեւան, որտեղ եւ բուժում են ստացել, սակայն, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ստիպված ենք Ստեփանակերտում բուժումը կազմակերպել, սակայն, նեղ մասնագետի կարիք կա այս պահին»,– ասաց բժշկական կենտրոնի տնօրենը։
Ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: