ՈՒՂԻՂ. Իշխանությունները ձեռքերը չպետք է լվանան Արցախից. ուսանողները երթով գնում են կառավարություն
Ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երևանի պետական համալսարանի շենքի մոտից բողոքի երթ են անցկացնում դեպի կառավարության շենք:
Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու ուղղությամբ:
Ուսանողները պահանջագիր են ներկայացնելու կառավարությանը՝ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: