Մալաթիա վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի Մալաթիա վարչական շրջանը նոր ղեկավար ունի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա ներկայացրեց Մալաթիա վարչական շրջանի նոր ղեկավար՝ Արման Բարխուդարյանին և շնորհավորելով նրան՝ արդյունավետ աշխատանք մաղթեց: