Ամոթ այն լիդերներին, ովքեր սեղմում են միջազգային հանցագործի ձեռքը. Արտակ Բեգլարյանը՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի ղեկավարներին
Մինչ Ալիևի ռեժիմը Արցախի 120 հազար մարդու լիակատար շրջափակման մեջ է պահում որպես պատանդ և զրկված գազամատակարարումից, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան դեկտեմբերի 17-ին համաձայնագիր են ստորագրել ադրբեջանական էլեկտրաէներգիայի մատակարարման մասին՝ ի լրումն իրենց գազային և նավթային ջերմ հարաբերությունների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այնտեղ ողջունել Ալիևին։
Ամոթ այդ ղեկավարներին միջազգային հանցագործի ձեռքը սեղմելու և Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ֆինանսավորելու համար»,- գրել է Բեգլարյանը: