«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Սիլվա Ադամյանը, Կարինե Փանոսյանը, Արսեն Վարդանյանը և Սեւակ Բալոյանը
Հունվարի 22-ին` ժամը 12.00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության ղեկավար, բնապահպան Սիլվա Ադամյանը, նախաձեռնության անդամներ Կարինե Փանոսյանը, Արսեն Վարդանյանը և ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանը:
Թեմա` Գյումրու կենդանաբանական այգում պահվող կենդանիների սարսափելի վիճակը և առաջարկվող լուծումները: