Արցախի խորհրդանիշ «Պապն ու Տատը», «Լացող արև», «Զինվոր» Երևանում մնացած արցախցի երեխաների ակցիան՝ ՄԱԿ-ի դիմաց (տեսանյութ)
Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած և երևանցի մի խումբ երեխաներ դեկտեմբերի 19-ին բողոքի ստեղծագործական ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ գետնին նկարելով իրենց պատկերացումներն ու հույզերը կապված Արցախի ներկա իրավիճակի հետ: