Սերբերը հավաքվում են Հյուսիսային Կոսովոյում. ՆԱՏՕ-ն ուժեղացնում է անվտանգությունը
ՆԱՏՕ-ի առաքելությունը Կոսովոյում մեծացրել է իր պարեկների ներկայությունը Յարինա անցակետում սերբերի հանրահավաքի ֆոնին, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Կոսովոյի հյուսիսում շարունակվում են բողոքի ցույցերը սերբերի, այդ թվում՝ նախկին ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալության դեմ։
«Անցած գիշեր շրջակա գյուղական ճանապարհներին մենք նկատեցինք ավելի քան 15 Hammer ջիպեր և մի քանի բեռնատարներ»,- ասել է բարիկադների մոտ գտնվողներից մեկը:
ՆԱՏՕ-ի առաքելությունն այս կապակցությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։ Անցակետի անմիջական հարևանությամբ փշալարեր և բարիկադներ են տեղադրել։