Սաուդյան Արաբիան ցանկանում է ներդրումներ անել Արցախի օկուպացված տարածքներում
Սաուդյան Արաբիայի պատվիրակության կազմում Ադրբեջան ժամանած ներդրողները շահագրգռված են ներդրումներ կատարել Ադրբեջանում, այդ թվում՝ Արցախի օկուպացված տարածքներում։
Այս մասին լրագրողներին ասել է Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարար Խալիդ բեն Աբդուլազիզ ալ Ֆալիհը։
Նրա խոսքով` Սաուդյան Արաբիայից Ադրբեջան է ժամանել մեծ պատվիրակություն։
Պատվիրակության կազմում կան նաև անհատ գործարարներ։