Ղրիմի ազատագրման գործողությունը սկսվել է մարդկանց գիտակցության մեջ. Զելենսկի
Ղրիմի ազատագրման գործողությունը սկսվել է մարդկանց գիտակցության մեջ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական TF1 և LCI հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Գործողությունն ինքնին դեռ չի սկսվել։ Երբ այն սկսվի, դուք անպայման կտեսնեք այն: Ես կարծում եմ, որ Ղրիմի վերանվաճումը սկսվել է մարդկանց գիտակցության մեջ, և դա շատ կարևոր է։ Պետք է պատրաստ լինել կռվելու, քանի որ ոչ ոք հենց այնպես չի հրաժարվի Ղրիմից։ Վերանվաճումը միշտ սկսվում է հասարակությունից, ցանկությունից ու պատրաստակամությունից։ Ուստի ես կարծում եմ, որ սկիզբն արդեն կա»,- ասել է Զելենսկին։