Քաթարում հանդիպել են Էրդողանը և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ով ներկա էր աշխարհի առաջնության եզրափակչին, մարզադաշտի տրիբունաներում հանդիպել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանը հանդիպել է նաև Խորվաթիայի նախկին նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի հետ։