Ջո Բայդենը շփոթել է իր հոր մահվան տարեթիվը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետերանների հետ հանդիպման ժամանակ շփոթել է իր հոր մահվան տարեթիվը։ Այդ մասին գրում է Forbes-ը։
Ինչպես նշվում է, պետության ղեկավարի և վետերանների հանդիպման ժամանակ Բայդենը նշել է, որ հորը խնդրել է իր հորեղբոր Ֆրենկին «Մանուշակագույն սիրտ» շքանշան տալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մատուցած ծառայության համար։ Նա նաև հավելել է, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել 2008 թվականին իր՝ փոխնախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։
Բայդենի հայրը մահացել է 2002 թվականին, իսկ հորեղբայր Ֆրենկը՝ 1999 թվականին:
Լրագրողները ոչ մի արձանագրություն չեն գտել, որ Բայդենը շքանշանը նվիրել է իր ազգականին, իսկ Ֆրենկ Բայդենի անունը չկա մրցանակակիրների ցանկում։