Արցախում ջերմիջեցնող որոշ դեղեր չկան, մանկական կերի և տակդիրի դեֆիցիտ էլ կա (տեսանյութ)
Արցախի դեղատներում որոշ դեղերի դեֆիցիտ է նկատվում, մասնավորապես, ջերմիջեցնող որոշ դեղեր շատ դեղատներում չկան։ Դեղատներում առաջարկում են փոխարինողներ։
«Երեք-չորս օր է՝ դեղերը բաց եմ թողնում քիչ քանակությամբ, որպեսզի բոլորին էլ բավարարենք։ Այսօր դեռ կարող եմ դեղ վաճառել, իհարկե քիչ քանակությամբ, բայց կա, միայն պակասում է երեխաների կերը, մնացածը նորմալ է, մի քանի օր էլ կարող ենք ձգձգել»,– Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է դեղագետ Սուսաննա Մկրտչյանը։
Առավել շատ պահանջվում են մանկական կաթնախուրդներ ու տակդիրներ։ Այս ապրանքների դեֆիցիտն առաջացել է այն պատճառով, որ շրջափակման մեջ ընկնելուց հետո քաղաքացիները նախատեսվածից շատ են գնել դրանք։
Անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Ընկերությունից ընդունել են իրենց մեղքն ու ներողություն հայտնել։ Նրանք գները վերանայել են։
Մանրամասները՝ տեսանյութում։