Թուրքիան փորձարկել է իր առաջին հիպերձայնային հրթիռը
Թուրքական Bayraktar Akinci անօդաչու սարքը իրականացրել է առաջին «օդ-երկիր» դասի հիպերձայնային հրթիռի փորձնական արձակումը, հայտնել է Baykar անօդաչու սարքեր արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիայի առաջին հիպերձայնային TRG-230-IHA հրթիռը, որն արտադրվել է Roketsan ընկերության կողմից, հաջողությամբ խոցել է թիրախը 100 կմ հեռավորության վրա»,-գրել է նա Twitter-ի իր էջում։
Ընկերության տվյալներով՝ հրթիռն արձակվել է անօդաչու թռչող սարքից, որը գտնվել է 7,62 կմ բարձրության վրա: