Հռոմի Պապը նշել է, որ կցանկանար մի փոքր խաղաղություն ստանալ Սուրբ Ծննդյան նվեր
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իսպանական ABC թերթին ասել է, որ կցանկանար «մի փոքր խաղաղություն» ստանար որպես Սուրբ Ծննդի նվեր։
«Մի փոքր խաղաղություն։ Քանի՜ պատերազմ է աշխարհում։ Ուկրաինայից բացի եկեք հիշենք Մյանմարը, Եմենը, Սիրիան, որտեղ նրանք կռվում են արդեն տասներեք տարի»,- ասաց սրբազանը՝ պատասխանելով Սուրբ Ծննդյան նվերի մասին լրագրողների հարցին։
Հռոմի պապը նշել է նաև, որ մարդիկ պետք է ունենան փողոցներում ազատ քայլելու հնարավորություն։