ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքը ամեն կերպ փորձում է Սերբիային ստիպել ճանաչել Կոսովոն
ՌԴ ԱԳՆ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնը կարծիք է հայտնել, որ արեւմտյան երկրները ամեն կերպ փորձում են ստիպել Սերբիային ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Այս մասին դիվանագետն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, այսպես կոչված ֆրանս-գերմանական կարգավորման նախագծի մասին Վաշինգտոնի օգնությամբ տարածված հաղորդումները դարձան ևս մեկ ապացույց, որ արևմտյան երկրները փորձում են ստիպել սերբերին հրաժարվել ազգային շահերից, տարածքային ամբողջականությունից։
Նույն հարցազրույցում Փիլիպսոնն ասել է, որ Արեւմուտքը Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակը հասցրել է զինված հակամարտության եզրին։