Անբարենպաստ եղանակի պատճառով Զվարթնոց օդանավակայանում չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ
Երեկ և այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, որոնք պայմանավորված են խիտ մառախուղով: Այս մասին տեղեկացնում է միջազգային օդանավակայանը:
«Չվացուցակում տեղի ունեցող փոփոխություններին խնդրում ենք հետևել մեր կայքում և հավելվածում»,- նշում է օդանավակայանը: