ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է Ադրբեջանի օգնությունն Ուկրաինային
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Մոսկվայի քննադատությունը Բաքվի հասցեին՝ կապված Ադրբեջանի կողմից գեներատորների փոխանցումը Ուկրաինային էներգետիկ համակարգը ուժեղացնելու նպատակով, գրում է Turan-ը։
Գործակալության այն հարցին, թե ինչպես է Միացյալ Նահանգները գնահատում Մոսկվայի ցանկությունը՝ թույլ չտալու այլ երկրներին օգնել ուկրաինացիներին դժվար պահերին, Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ասել է, որ Վաշինգտոնը կարող է միայն ողջունել նման օգնությունը։
«Մենք կշարունակենք ողջունել մեր դաշնակիցների, գործընկերների և աշխարհի երկրների աջակցությունը՝ օգնելու Ուկրաինային ամրապնդել իր էներգետիկ համակարգը, դարձնել այն ավելի հուսալի, որպեսզի կարողանա դիմակայել Ռուսաստանի մշտական հարձակումներին», - ասել է նա: