Պուտինը պատրաստ է երկարատև պատերազմի. Ստոլտենբերգ
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է Ուկրաինայում ձգձգվող պատերազմի, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է նոր հարձակումներ, AFP-ին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, նշաններ չկան, որ Պուտինը հրաժարվել է Ուկրաինան տիրանալու մտքից։
«Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին։ Ռուսաստանը ծրագրում է երկար պատերազմ։ Մենք տեսնում ենք, որ նրանք ավելի շատ ուժեր են մոբիլիզացնում, որ իրենք նույնպես պատրաստ են ավելի շատ կորուստներ կրել, որ փորձում են ավելի շատ զենք ու զինամթերք ձեռք բերել։ Մենք պետք է հասկանանք, որ նախագահ Պուտինը պատրաստ է երկար ժամանակ մնալ այս պատերազմում և սկսել նոր հարձակումներ»,- ասել է Ստոլտենբերգը։