Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը կժամանի օկուպացված Զանգելանի (Կովսական) միջազգային օդանավակայան
Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարար, Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի համատեղ հանձնաժողովի համանախագահ Խալիդ բեն Աբդուլ Ազիզ Ալ-Ֆալեհի գլխավորած պատվիրակությունը կայցելի օկուպացված Կովսական։
Էր Ռիադից ժամանած ինքնաթիռը, որում հյուրեր կան, վայրէջք կկատարի Զանգիլանի միջազգային օդանավակայանում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախարարներին կտեղեկացնեն տեղում իրականացվող աշխատանքների մասին։