Դավոսում Ալիևն ու Դավութօղլուն խոսել են ԼՂ հակամարտությունից
Դավոսում անցկացվող ամենամյա տնտեսական համաժողովի ընթացքում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի վարչապետը, այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպման ընթացքում կարևորել են երկու երկրների եղբայրական հարաբերությունների շարունակումը և երկկողմանի հետաքրքրություն ունեցող հարցերում միմյանց աջակցելը:
Կարևորվել է նաև միջազգային տարբեր հարթակներում միջոցառումներին երկու երկրների մասնակցությունը: Զրույցի ընթացքում կողմերը շեշտել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության շարունակումն ու ամրապնդումը: Մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: