Ծանրորդ Վարազդատ Լալայանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին երկրորդ մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկեց 215 և հրեց 246 կգ: Երկամարտի 461 արդյունքով նա երրորդն է: