Դաշնակները` ՀՀԿ-ի մասնաճյուղ
Այս օրերին շատ է խոսվում թե ով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, ով ինչ պաշտոն կստանա: Վաղուց Հայաստանի քաղաքական ուժերը ապացուցել են ժողովրդին դավաճանելու հարցում իրենց անգերազանցելի լինելը: Ժամանակին Լևոն Տեր Պետրոսյանն էր Ռոբերտ Քոչարյանին դավաճան անվանում, հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի հիմնական ու ավանդական հենասյունն է դավաճանում թե իր 100-ամյա պատմությանը, թե իր հովանավորյալին`հաստատելով երկրի անօրինական բիզնես հարաբերությունները:
Այն, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին Դաշնակցությունը լեգիտիմացրեց ընտրակեղծիքն, պարզ էր, դա արվում էր իշխանության կողմից հրավեր ստանալու համար: Հասկանալի է` ՀՅԴ-ին մանդատներ են պետք, իսկ իշխանությանը կեղծված ընտրություններ: Խաղացող ամենամեծ աղվեսը` ՀՅԴ-ն, իր ամենասկզբունքային որոշումն է կայացրել` հնարավոր բոլոր տարբերակներով դավաճանել հին ընկերներին, լռեցնել Արծվիկին:
Նորից վաղամեռիկ ՕԵԿ-ին հիշեցի` գոռաց, դավաճանեց ու դավաճանվեց և հայտնվեց այնտեղ, ուր ի սկզբանե պիտի հայտնվեր: Նույնը իր ժամանակին արեց ԲՀԿ առաջնորդը` ունեցվածքը կորցնելու պահին Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս եկավ իր պաշտոնն ու վաստակը թողնելով Նաիրա Զոհրաբյանին: Ցավոք մեր երկրում բոլոր քաղաքական ուժերը ապրում են սեփականը չկորցնելու ու այն ավելացնելու անբուժելի հիվանդությամբ:
Հիմա, թե ինչ անուն կտա ՀՅԴ-ն ի իր դավաճանությանը` սկզբունքային թե անսկզբունքային, միևնույն է, փաստը մեկն է`ավանդական կուսակցութունը իշխանության բարձր հովանու ներքո դառնում է ընտրակեղծարարության հարցում ՀՀԿ մասնաճյուղը ՀՀ ողջ տարածքում: Հիմա ընդամենը այդ խնդիրն իրականացնելու վերջին շտրիխն է արվում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կտա դաշնակներին այնքան, որքան դաշնակներն են ուզում: