Փարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Հասարակություն

Աննա Հակոբյանին հետաքրքրել է, թե արդյոք կայուն ու բարձրարժեք գյուղատնտեսությունը տարածված է գյուղական համայնքներում

Աննա Հակոբյանն այցելել է Կոտայքի մարզ: Ջրվեժ համայնքում գտնվող «Կանաչ արահետ» գյուղատնտեսական աջակցության ՀԿ-ի դիմաց վարչապետի տինոջը դիմավորել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը:

2004-ին ստեղծված հասարակական կազմակերպության նպատակը գյուղերի ու գյուղատնտեսության զարգացումն էր: Հիմադրման օրից ի վեր կազմակերպությունը օգնում է ֆերմերներին արտադրել բարձորակ, բարձրարժեք ու մրցունակ գյուղմթերք, և դա անում են ֆերմերային խմբերի ու կոոպերատիվների ստեղծման ու զարգացման միջոցով:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջել է տարածքում, ծանոթացել տեղում աճող բուսատեսակներին, որոնց թիվն անցնում է 200-ը:

«Կանաչ արահետի» սկզբունքներից է կայուն գյուղատնտեսության ներդրման միջոցով նպաստել գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, և դա անում են կրթական, ներդրումային ծրագրերով, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Իրականացնում են նաև բնապահպանական ծրագրեր, ապացուցելով, որ բնությունը պահպանելով ևս կարելի է եկամուտ ստանալ: Տարածքում աճեցնում են էնդեմիկ և վերացման եզրին հայտնված բուսատեսակներ` զանգեզուրյան ալոճ, տանձերի վերացող տեսակներ և այլն:

«Կանաչ արահետի» հաջողած ծրագրերից է ամեն տարի անցկացվող Բերքի փառատոնը, որը համախմբում է հարյուրավոր գյուղատնտեսների, գործարարների, ապահովում հարթակ՝ ուղիղ կապ հաստատելու և բարձրորակ գյուղմթերք վաճառելու համար: Բերքի տոնը հենց այս տարածքում է անցկացվում, Նունե Սարուխանյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել տաղավարները, ուսուցման կենտրոնը:

«Կանաչ արահետում» ուշադրություն են դարձնում ամեն դետալի` հողատեսակից մինչև տարածքի խոնավության աստիճան ու լուսավորություն:

Կազմակերպության ջանքերով Արցախի տարբեր բնակավայրերում 51 ջերմոց է կառուցվել, որպեսզի բարձրարժեք գյուղատնտեսությունը այդտեղ ևս զարգանա:

Աննա Հակոբյանին հետաքրքրել է, թե արդյոք կայուն ու բարձրարժեք գյուղատնտեսությունը տարածվա՞ծ է գյուղական համայնքներում: Նունե Սարուխանյանի խոսքով՝ տարեցտարի խելացի գյուղատնտեսությունը` ժամանակակից տեխնոլոգիաներով ու բարձրարժեք բույսերով, տարածում է գտնում ֆերմերների շրջանում, իրենք էլ կիսվում են փորձով ու գիտելիքով:

«Կանաչ արահետը» Կոտայքում, Տավուշում և Շիրակում հիմնել է «Ուսուցման կանաչ կենտրոններ», որոնք աշխատում են տվյալ համայնքների հետ, դասընթացներ կազմակերպում: Նպատակ ունեն նման ուսուցման կենտրոններ հիմնել բոլոր մարզերում:

Ջրվեժից Աննա Հակոբյանն ուղևորվել է Առինջ գյուղ՝ «Լևոնի աստվածային գետնափոր» թանգարան: Այստեղ նրան դիմավորել են Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Զարոյանն ու թանգարանի տնօրեն Ալիտա Առաքելյանը:

Վարպետ Լևոնը հեռավոր 1985-ին է սկսել փորել գետնափորը՝ կնոջ խնդրանքով կարտոֆիլի հոր փորելու նախնական մտադրությամբ: Այդ օրերին վարպետ Լևոնի աչքերին տեսիլք է եկել, ու մի ձայն հորդորել է նրան շարունակել փորել և փորագրել այն, ինչ տեսնում է տեսիլքներում: Այդպես էլ արել է Լևոն Առաքելյանը, 23 տարում փորելով 21 մետր: «Լևոնի աստվածային գետնափորը» 6 սենյակ ունի՝ մոտ 300 քմ մակերեսով: Գետնափորը ձեռքով է փորել`մուրճով ու հատիչով: Լևոն Առաքելյանը կյանքից հեռացել է 2009 թվականին, մեկ քառորդ դար ստեղծած ստորգետնյա թանգարանը թողնելով ընտանիքին:

Աննա Հակոբյանը վարպետի դստեր ուղեկցությամբ շրջել է գետնափորում և տպավորված դուրս եկել, արձանագրելով, որ վարպետի ձեռքի գործը կամքի մեծ ուժ պահանջող աներևակայելի աշխատանք է:

Հակոբյանը շրջել է նաև փոքրիկ տուն-թանգարանում, որտեղ վարպետի գործիքներն ու աշխատանքային հագուստն են ցուցադրված, գրություն է թողել թանգարանի մատյանում:

Նույն համայնքի Կամարիս գյուղում Աննա Հակոբյանն այցելել է «Ռոք բերի» հատապտուղների արտադրամաս, տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ շրջել արտադրամասում, ծանոթացել գործունեությանը:

Ծնվելով ու մեծանալով գյուղում՝ Ալեքսանը ծանոթ էր գյուղերի խնդիրներին, որոշել էր իր ներդրումը հենց գյուղատնտեսության մեջ կատարել: Նպատակը նոր տեխնոլոգիաների միջոցով ջերմատնային տնտեսության զարգացումն էր, բարձրորակ արտադրանք ստանալն ու աշխատատեղեր հիմնելը: 2018-ին հիմնած ջերմատունն այժմ 11 հա տարածք է զբաղեցնում, Ալեքսան Առաքելյանը 13.5 մլն եվրո ներդրում է կատարել, ստեղծել մի քանի հարյուր աշխատատեղ, աճեցրել բարձրորակ արտադրանք, որի 95 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, մնացած մասը Հայաստանում է սպառվում:

Առաքելյանը նպատակ ունի ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: Վստահ է, որ այս ջերմոցները տեխնիկական հագեցվածությամբ գերազանցում են եվրոպական ջերմատների 80 տոկոսին:

Առաջին փուլով 5 հա ելակի ջերմատուն են հիմնել, որը ընկերության գլխավոր արտադրանքն է: Բերքը բիոլոգիապես մաքուր է, քանի որ աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով, ընկերությունում քիմիկատները բացառել են 95 տոկոսով, իսկ վնասատու միջատների դեմ պայքարում են գիշատիչ միջատներով` բնության օգնությամբ:

Ընկերության հիմնադիրը վարչապետի տիկնոջը ներկայացրել է արտադրական ամբողջ ցիկլը, ավտոմատացված կառավարման համակարգը: Ալեքսան Առաքելյանը վստահեցրել է, որ վերջին ամիսներին սպառումն ավելացել է 5 անգամ:

Հիմա մտածում են նոր սորտեր ներմուծելու մասին, պետք է աճեցնել այնպիսի սորտեր, որոնք եկամտաբեր են և միաժամանակ հասանելի շատերին` Աննա Հակոբյանին առաջիկա պլաններն է ներկայացրել Ալեքսան Առաքելյանը:

Հիմա պետության հետ քննարկում են օդային ճանապարհով հատապտուղ արտահանելու հնարավորությունը, քանի որ ցամաքային ճանապարհով արտահանելը պարբերաբար խնդիրներ է առաջացնում:

Աննա Հակոբյանն առաջարկել է մի քանի գործարարներով սեփական բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը ևս դիտարկել:

Բացի ելակի ջերմատներից, ընկերությունը ունի հապալասի 2 հա ինտենսիվ այգի, աճեցնում են նաև մոշ, ազնվամորի, հաղարջ, կոկռոշ: