Սիսիանի համայնքապետը հրաժարական է տվել
ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սիսիանի համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանը հրաժարական է տվել:
Հրաժարականի նպատակը նոր ընտրություններ անցկացնելն է: Հակոբջանյանն ընտրվել էր համայնքապետ, բայց նրա երդմնակալությունը չէր կայացել, քանի որ ավագանու անդամները մանդատները վայր էին դրել: