Վաղը կլինենք Մարտակերտում, հաջորդ օրը Մարտունիում, ապա Ասկերանում. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
Այսօր առավոտյան ես ասացի, որ մենք երկար ճանապարհ ենք գնալու և ասացի, որ վաղը Ստեփանակերտում հանրահավաք ենք անելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Մենք ունենք խնդիր, թե ոնց անենք, որ այս հանրահավաքը դառնա այնպիսի հանրահավաք, որը եղել է 1990-ականների սկզբին: Դա պետք է լինի անկեղծ շփում կառավարության ու ժողովրդի միջև: Դրա համար երկար քննարկումներից հետո, որոշել ենք վաղը գնալ Մարտակերտ, այնտեղ ժամը երեքին անցկացնենք հանդիպում, հնարավորություն ունենանք մարդկանց հետ շփվելու, հաջորդ օրը գնանք Մարտունի, հաջորդ օրը՝ Ասկերան, և դրանից հետո պարզ կլինի, թե ինչպես կազմակերպենք հանրհավաքը Ստեփանակերտում:
Խնդիրները շատ են, իրավիճակը փոխվում է շատ դինամիկ, և կարեւոր է, որ ինչ-որ քայլ անելիս հիմնվենք բոլոր քաղաքացիների կարծիքի վրա:
Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք շատ ազնիվ ու բաց քննարկումներ»,-ասաց նա: