ՔՊ-ականները մեկնում են Ջերմուկ՝ մասնակցելու ՔՊ քաղաքական խորհրդի նիստին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մեկնել է Ջերմուկ՝ մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Մամուլի տեղեկություններով՝ Ջերմուկ են մեկնել նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, ՔՊ վարչության անդամները և այլ իշխանականներ: ՔՊ քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը տեղի է ունենալու վաղը՝ դեկտեմբերի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ականները հանգրվանել են քաղաքի ամենաթանկ հյուրանոցում՝ «Հայաթ Փլեյսում»: