Այս իշխանությունը մեզ անընդհատ սպառնում է պատերազմով, բայց այս իշխանությունն է պատերազմ բերողը․ Չալաբյան
Այս իշխանությունը մեզ անընդհատ սպառնում է պատերազմով և հենց այս իշխանությունն է մեր գլխին պատերազմ բերել։ Ես ուզում եմ բոլորին հիշեցնել, պատերազմը սկսել է այս իշխանության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի սադրիչ գործողությունների հետևանքով։ Այս մասին ի պաշտպանություն Արցախի ակցիայի ժամանակ ասաց հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Նա թող մեզ պատերազմով չսարսափեցնի, նա է պատերազմ բերողը, նա պատերազմի գլխավոր սադրիչն է։ Ես չեմ ասում, որ պետք է ճանաչել, որպեսզի պատերազմական գործողություններ սկսեն, ես հակառակն եմ, ասում՝ եթե Ադրբեջանը մեզ սպառնա պատերազմական գործողություններով, եթե դա անխուսափելի լինի, պետք է ճանաչել, որպեսզի մենք Արցախը փրկենք, գոնե նրա իրավական կարգավիճակը կարողանանք պահպանել»,- ասաց Չալաբյանը։