Ամբողջ Ադրբեջանում 500 բնապահպան չկա, եթե կան՝ թող գնան Ապշերոնի համար պայքարեն, բնապահպանական աղետ է այնտեղ․ Չալաբյան
Միասին ապրելու կոչեր հնչեցնող ադրբեջանցիները, եթե ուզում են միասին ապրել, թող առաջին հերթին ճանապարհը ազատեն, դա մեկ և երկրորդ՝ դրանք բնապահպան չեն, ամբողջ Ադրբեջանում 500 բնապահպան չկա։ Այս մասին այսօր ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիայի ժամանակ ասաց հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Ադրեջանում բնապահպաններ կան՝ թող գնան Ապշերոնի համար պայքարեն, բնապահպանական աղետ է Ապշերոնում, Կուր-Արաքսյան հովտում բնապահպանական աղետ է, համատարած անապատացում է։ Թող գնան իրենց երկրի գործերով զբաղվեն, դրանք բնապահպան չեն, այդ կեղծավորությունները բոլորի համար պարզ են։ Մի բան էլ հարցնեմ՝ ի՞նչ գործ ունեն բնապահպանները ճանապարհի վրա, թող ուրիշ տեղ պիկետ անեն, ո՞նց են բնապահպանները գազամուղը փակել, դա իրենց ի՞նչ գործն է։ Ակնհայտ է, որ այս ամենը քողաշղարշ է, սա Ադրբեջանի կողմից ցինիկ գործողություն է՝ այդքան բան»։