Օզբիլիսը կարող է տեղափոխվել թուրքական «Բեշիկթաշ»
Թուրքական մի շարք լրատմամիջոցների (milliyet.com.tr, fanatik.com.tr.ntvspor.net) տեղեկություններով՝ «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մոտ է «Բեշիկթաշ» տեղափոխվելուն:
Կողմերն արդեն համաձայնեցրել են խաղացողի տրանսֆերը, իսկ Օզբիլիսը վաղը մեկնելու է Ստամբուլ՝ թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր կնքելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Օզբիլիսը կարող է տեղափոխվել «Լեգիա»: