Եթե Լաչինում մաքսակետ դնեն, Արցախը դառնալու է բանտ, բացառվում է, որ համաձայնվենք. Դավիթ Բաբայան (տեսանյութ)
Դավիթ Բաբայանը ընդգծում է՝ ադրբեջանցի «բնապահպանների»՝ Բերձորի միջանցքում մաքսակետ դնելու առաջարկը անընդունելի է։
«Դա անքննարկելի է, որովհետև ռուս խաղաղապահները արդեն իրականացնում են այդ գործառույթը, բացի այդ ըստ 2020թ-ի պայմանավորվածության՝ այդպիսի բան չի կարող լինել։ Մաքսակետը Արցախի համար ոչ թե լինելու է հսկիչ կետ, այլ՝ բանտ, անհնար է, որ նման բան լինի։ Ինչպե՞ս պետք է պարտադրեն, եթե մենք սկզբունքորեն դա չենք ուզում»,- նշեց Դավիթ Բաբայանը։