Ադրբեջանը տարածաշրջանում արդեն ոչ թե սպառնալիք է, այլ վտանգ. Արա Ղազարյան (տեսանյութ)
«Ճանապարհին մնացել են մարդիկ, որոնք հաշմանդամություն ունեն, մնացել են երեխաներ, որոնք զրկված են կրթությունից, սոցիալ-մշակութային-տնտեսական իրավունքներն են խախտված. այսինքն՝ մենք ունենք բլոկադա, իսկ դա պատերազմի նախապատրաստման ակտ է։ Սա արդեն ներգրավում է ոչ միայն մարդու իրավունքի կոնցեպտը, այլ նաեւ ցույց է տալիս, որ պետությունը տարածաշրջանում արդեն ոչ սպառնալիք է, այլ վտանգ։ Սովորական տեղաշարժի իրավունքը վերցնում ենք, միացնում ենք մարդու իրավունքների բազմաթիվ հայեցակարգեր եւ դա դնում ենք ավելի լայն օղակով, եւ տեսնում ենք, որ դա բլոկադա է»: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հրավիրված ասուլիսին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։