Ներկայացվել են փաստեր, որ «բնապահապան ակտիվիստ» նույնականացվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի կամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ. ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը վստահեցնում է՝ «Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքները» խորագրով զեկույցն այնպիսի փաստերով են հագեցրել, որ որևէ մեկի մոտ կասկած չմնա, թե ինչ է անում Ադրբեջանի իշխանությունները:
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն էլ նշեց, որ զեկույցում առաջին հերթին փորձել են ցույց տալ բնապահպանական ակցիայի շինծու, կեղծ լինելը:
«Ներկայացրել ենք փաստեր, որոնք ապացուցում են, որ ակցիան կազմակերպված իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների ուղղակի ներգրավմամբ»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը՝ ասուլիսի ժամանակ:
Նա հայտնեց, որ ակցիայի ակտիվ մասնակիցները, խոսնակները նույնականացվում են Ադրբեջանի զինված ուժերի կամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:
«Վեր ենք հանել «բնապահպան ակտիվիստ» իրենց հռչակած կազմակերպությունների պրոֆիլները, որոնք մեզ հիմք էին տալիս նաև բաց աղբյուրների վրա ցույց տալ, որ նման ակտիվիստնրեն ուղղակիորեն ներկայացնում են կազմակերպություններ, որոնք բացառապես ֆինանսավորվում են ադրբեջանական կառավարության կամ կառավարական ֆոնդերից»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ այդ փաստերի համադրված վերլուծությունը թույլ է տալիս հետևություն անել, որ ակցիան ուղղակիորեն կազմակերպված և կառավարվում է ադրբեջանական կառավարության կողմից: