Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերը
Հասարակություն

Ասում ենք՝ վայ ինչ լավ է, որ գազը եկավ, բայց ես ընկալում եմ, որ գազ դեռ չկա. ունենք ճանապարհ, եթե այն վերահսկում է հայկական կողմը. Թևան Պողոսյան

Իմ ընկալումն այս է՝ ունեմ ճանապարհ, եթե այն վերահսկում է Արցախի ՊԲ-ն կամ ՀՀ ԶՈՒ-ն: Այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը, որ մասնակցում է «Հայկական օրակարգ. Կյանքի ճանապարհ» թեմայով քննարկմանը։

Նա նկատում է, որ այսօր մենք պատերազմի մեջ ենք, և գիտակցում ենք, որ պատերազմը չի ավարտվել:

«Հիմա ասում ենք՝ վայ ինչ լավ է, որ գազը եկավ։ Չէ, գազը չի եկել։ Իմ ընկալման մեջ հետևյալն է, մինչև գազի խողովակի փականն իմ ձեռքում չէ, ես չեմ ընդունելու, որ գազ ունենք։ Ես ուրախանում եմ, որ Արցախում ապրող քեռիներս, հորեղբայրներս, ընկերներս, դասարանցիներս այսօր մի քիչ ավելի տաք կլինեն, բայց ես ընկալում եմ, որ գազ դեռ չկա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է կուտակել վառելիքի, սննդի պաշարներ, որպեսզի երբ վաղը Ադրբեջանը կրկին դիմի այդ քայլին, լինի էներգետիկ, պարենային ապահովություն։

Պողոսյանն ասաց՝ Արցախի պետնախարարը բաց տեքստով ասել է, ադրբեջանցիները պահանջներ են ներկայացրել, արցախցիները չեն զիջել, Ադրբեջանն էլ իր սեփական շահերը կյանքի կոչելու համար ստիպված գազը բացել է։

«Արցախ մնացել է անզիջում, անկոտրում, ասել է՝ պահանջները չի կատարի։ Հիմա հո չե՞ք որոշել, որ Ադրբեջանը մեկ օրվա մեջ փոխվել է, դարձել հումանիստ, եկել, ասում է՝ վայ, ձեր ցավը տանեմ, իմ քաղաքացիներ, եկեք ձեզ մի քիչ գազ տամ, չմրսեք հանկարծ։ Մենք պետք է հասկանանք, թե Ադրբեջանն ինչու է բացել գազը, միջզգային ճնշմա՞ն արդյունքում, թե՞ ինչ-որ հաշվարկներ է արել, թե ՞մեզ քնացնելու, բթացնելու նպատակ ունի»,-ասաց քննարկման մասնակիցը։

Պողոսյանն ընդգծեց՝ նույնը վերաբերում է ճանապարհին։

«Բոլորն ասում են՝ վայ ճանապարհն այսօր կբացվի։ Բայց ոնց բացվի, կարող է նույն կերպ էլ երկու օր հետո փակվի»,-ասաց Թևան Պողոսյանը։

Նա վկայակոչեց 1990-ականները և նշեց, որ պետք է մտածել նաև այլ ճանապարհ բացելու մասին, որը կլինի հայկական կողմի վերահսկողության ներքո:

«Իսկ այս ճանապարհը կարող է ամեն րոպե փակվել, նույնը վերաբերում է կապի միջոցներին, էլեկտրաէներգիային ու այլ հնարավորություններին»,-ասաց նա: