«Ազատություն Բերձորի միջանցքին». Երևանում ուսանողները բողոքի երթ են անցկացնում
«Միացեք», «Արցախ, Հայաստան, Սփյուռք», «Բացեք կյանքի ճանապարհը» վանկարկելով՝ Ուսանողներն բողոքի երթ են անցկացնում Երևանի փողոցներով:
Նրանք երթով շարժվեցին Հայաստանի տնտեսագիտական համալսարան, որպեսզի երթին մասնակցելու ցանկություն ունեցող այդ համալսարանի ուսանողները ևս կարողանան միանալ իրենց։ Ուսանողները շեշտում են՝ երթը ապաքաղաքական է և կապ չունի որևէ կուսակցության հետ։
«Այս երթ-ակցիան համաուսանողական է։ Զերծ մնալով քաղաքական տարբեր շահերից՝ մենք շարունակելու ենք մեր երթը Հայաստանում գտնվող տարբեր միջազգային կառույցներ՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։ Արցախի 120 հազար բնակչությունը շրջափակված է։ Այս պահին Արցախում ցեղասպանություն է սկսվում։ Մեր պահանջը ճանապարհը բացելն է, քանի որ այսօր արդեն վերականգնվել է Արցախում գազի մատակարարումը։ Բոլորս եկեք ոտքի կանգնենք։ ԵՊՀ ուսանողները իրենց քայլը արդեն արել են, մեզ են միացել Բրյուսովի համալսարանի ուսանողները, Տնտեսագիտական համալսարանը թող նույնպես դառնա մեր շարժման մասնակից»,- նշում են ուսանողները։