ՍԴ դատավորներն ԱԺ-ում երդվեցին գործել անկախ ու անաչառ
Այսօր՝ դեկտեմբերի 16-ի ԱԺ արտահերթ նիստում, ՔՊ-ի առաջադրած ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանը և ՀՀ նախագահի առաջադրմամբ ընտրված Հովակիմ Հովակիմյանը երդվեցին ու խոստացան անկախ ու անաչառ գործել:
«Երդվում եմ իմ ժողովրդի առջև ու, հավատացեք, որ իմ երդումը կպահեմ», - ասաց Սաֆարյանը։
Հովակիմյանն էլ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ՍԴ դատավորի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար, ԱԺ-ին՝ վստահության քվեի համար։
«Երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ ու անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը», - ասաց նա։
Նկատենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում նիստին։