Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել, սակայն Ադրբեջանի խոսքին վստահելու ոչ մի հիմք չունենք. Բեգլարյան (տեսանյութ)
«Գազամատակարարումն այս պահին վերականգնվել է, բայց ցանկացած պահի կարող է նաև անջատվել, որովհետև Ադրբեջանը վերահսկում է գազախողովակի մի զգալի հատվածը և ունի փական դրած՝ դեռևս մարտ ամսից, որը կարող են ցանկացած պահի միացնել, անջատել»: Լրագրողների հետ զրույցում ասաց Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նստացույց անող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ ճանապարհը մնում է ամբողջապես փակ, որոշակի դրական միտում կա զուտ բանակցությունների ընթացքից. «Հույս կա, որ կարող է բացվել, բայց չենք կարող ասել, թե ինչ կարող է լինել, ադրբեջանական կողմին վստահելու որևէ հիմք չունենք»։