«Աչքիս Չաուշեսկուները լավ նեղվել են». Դատախազը 1,5 տարի ազատազրկում է պահանջել Նարեկ Մալյանի համար
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դատախազը 1,5 ազատազրկում է պահանջել իր համար:
«Մեկուկես տարի ազատազրկում Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար: Քիչ առաջ այս պատիժը պահանջեց ինձ համար դատախազը:
Աչքիս Չաուշեսկուները լավ նեղվել են»,- գրել է ընդդիմադիր գործիչը:
Հիշեցնենք, որ խոսքը Բաղրամյան պողոտայում Մալյանի կողմից ներկայացված Չաուշեսկուների գնդակահարությունը բեմադրության մասին է: