Սերբիան պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ. Վուչիչ
Սերբիան պարտավորություններ չունի Ռուսաստանի հանդեպ, սակայն պատժամիջոցներ չի կիրառի այնքան ժամանակ, քանի դեռ նրա կենսական շահերը չեն սպառնում, RTS-ին տված հարցազրույցում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Մենք ոչ մի պարտավորություն չունենք Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց 1992 թվականին, զինեց Խորվաթիան, օգնեց Չեռնոգորիայի անկախությանը։ Ես ունեմ իմ բարոյական պարտավորությունները, քանի դեռ մենք կարող ենք դիմանալ, քանի դեռ մեր կենսական կամ էկզիստենցիալ շահերը վտանգված չեն մենք պատժամիջոցներ չենք կիրառի Ռուսաստանի դեմ»,- ասել է Վուչիչը։
Սերբիայի ղեկավարը նշել է, որ բոլորը սպասում էին Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառմանը ապրիլի 3-ին կայացած ընտրություններից անմիջապես հետո, սակայն դա տեղի չունեցավ։