Պայթյուն Թուրքիայում. կան վիրավորներ
Դիարբեքիր քաղաքում ականապատ մեքենա է պայթել։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է ինը ոստիկան, հայտնել են քաղաքային իշխանությունները Twitter-ում։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 5։00-ի սահմաններում։ Ականապատ մեքենան պայթել է ոստիկանական ավտոբուսի մոտ, երբ այն անցնում էր։ Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու կասկածյալի, գրում է CNN Turk-ը։
«Ոստիկանները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել են տեղի իշխանությունները։