Ադրբեջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, երկրաշարժեր են տեղի ունեցել Ադրբեջանի երկու շրջաններում։
Ըստ Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի՝ ժամը 23:04-ին Սաաթլի սեյսմիկ կայանից 22 կմ հարավ-արևելք՝ Սաաթլի շրջանում, գրանցվել են 3,9 մագնիտուդով ցնցումներ։
Էպիկենտրոնին մոտ գտնվող բնակելի թաղամասերում երկրաշարժը զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։ Փորձագետները հայտնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 37 կմ խորության վրա։
3,2 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 23:09-ին Շամախիում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գոբուստան սեյսմիկ կայանից 24 կիլոմետր դեպի արեւմուտք։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 24 կիլոմետր խորության վրա, նշել է սեյսմիկ ծառայությունը։