Գյումրիի կենդանաբանական այգու արջերը կտեղափոխվեն Ռումինիա
Գյումրիի կենդանաբանական այգու արջերը կտեղափոխվեն Ռումինիա: Այս մասին տեղեկացնում է բնապահպան Կարիեն Փանոսյանի ֆեյսբուքյան էջը:
Մի խումբ բնապահպաններ` Կարինե Փանոսյանը, Սիլվա Ադամյանը, Արսեն Վարդանյանը, Նարե Արամյանը և այլք, Ֆեյսբուք սոցիալական ցանցում Գյումրու կենդանաբանական այգու կենդանիների փրկության համար էջ են ստեղծել` փորձելով օգնել սովամահ լինող կենդանիներին:
Կարինե Փանոսյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Մենք առաջին անգամ այցելեցինք կենդանիներին՝ նրանք սարսափելի վիճակում էին: Համատեղ, թիմային աշխատանքի արդյունքում մենք հասանք նրան, որ այսօր կենդանիները սոված չեն, նրանց խցերը հնարավորինս տաքացվում են, թեև ունեցել են որոշ առողջական խնդիրներ, սակայն մենք ամեն կերպ հետևում ենք, որ ամեն բան կարգին լինի»:
Նաև նշվում է, որ առյուծների հարցը դեռևս լուծված չէ:
Նշենք, որ օրերս բրիտանական Daily Mail պարբերականը անդրադարձել է այն պայմաններին, որոնցում ապրում են կենդանիները: Պարբերականի կարծիքով` Գյումրիի կենդանաբանական այգին աշխարհի ամենատխուր վայրն է, որտեղ կենդանիները վատ պայմաններում են ապրում: