Վթար էր, անցավ գնաց. Ես լավ եմ, ամեն բան նորմալ է. Խորեն Լևոնյան
Սիրված դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այսօր տեղի ունեցած ավտովթարի մասին:
«Վթար էր, անցավ գնաց: Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար: Ես լավ եմ, ամեն բան նորմալ է:
Սիրով ձեր՝ Խորեն Լևոնյան», - գրել է դերասանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Tesla մակնիշի ավտոմեքենան հարվածել էր Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենային: Դերասանը տեղափոխվե էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի առթիվ քրեական գործ է հարուցվել: