Խաղաղապահները շարունակում են իրավիճակի կայունացման հարցով բանակցությունները
Ռուս խաղաղապահները շարունակում են իրավիճակի կայունացման և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային երթեւեկության վերսկսման մասին հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել։